AM
9 December 2011 - 14:26 AMT

Facebook-ը գործարկել է «բաժանորդագրվել» կոճակը լրատվական կայքերի համար

Facebook սոցիալական ցանցը գործարկել է սոցիալական plugin հանդիսացող «բաժանորդագրվել» կոճակը լրատվական կամ այլ բնույթի կայքերում տեղադրելու համար։

Կոճակը տեղադրվում է նյութի հեղինակի անվան կողքին և սեղմելով կոճակը՝ կայքի այցելուները կստանան լրագրողի Facebook-ի բոլոր թարմացումները իրենց Facebook-ի «Նորությունների ժապավենում» (News Feed)։ Այսինքն սա Facebook-ի նույն «բաժանորդագրվել» կոճակն է, միայն այլ երրորդ կայքի միջոցով։

Սա ևս մեկ տարբերակ է լրատվական կայքերի ընթերցողներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և գրավելու համար ։ Կոճակը արդեն տեղադրել են հայտնի լրատվական կայքեր՝ WashingtonPost-ը, The Huffington Post-ը, Forbes.com-ը, Newsweek-ը, հայտնում է CNET-ը։