Apple ընկերության iPad պլանշետային համակարգչի հաջորդ՝ երրորդ սերունդը թողարկվելու է երեքից չորս ամիս հետո։ Պլանշետի դետալային բաղադրիչներ արտադրողները արդեն սկսել են հասցնել բաղադրամասերը iPad-ի իրական արտադրողին։ Այս մասին գրում է CNET-ը։
Foxconn չինական սարքեր արտադրող ընկերությունը սկսելու է iPad-ների արտադրությունը հունվար ամսին։
Սպասվում է, որ նոր iPad-ի թողարկմամբ iPad 2-ի արտադրությունը կտրուկ նվազելու է և 2012-ի առաջին եռամսյակում արտադրվելու է 4-5 միլիոն օրինակով։
Նույն ժամանակահատվածում ակնկալվում է նոր iPad-ի արտադրություն 10 միլիոն օրինակով։






