AM
12 December 2011 - 11:19 AMT

LiveJournal-ը գործարկում է մեկնաբանություններ թողնելու նոր տարբերակ

LiveJournal բլոգային հարթակը փորձարկում է նոր ինտերֆեյսով մեկնաբանությունների պատուհանը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։

Մեկնաբանությունների նոր ձևն աշխատում է AJAX տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Յուրաքանչյուր թողնված մեկնաբանություն երևում է որպես նոր։ Բացի դրանից մեկնաբանություն թողնելու պատուհանում հայտնվել է նկարներ, հղումներ, տեսանյութեր և այլ ֆայլեր կցելու հնարավորություն։ Յուրաքանչյուր մեկնաբանող մեկնաբանություն թողնելիս կարող է ընտրել իր նախընտրելի ավատարը։

Մկնիկի կուրսորը մեկնաբանության վրա պահելիս, հայտնվում են «ջնջել», «նշել որպես սպամ», «թաքցնել», «սառեցնել» և «հետևել» ֆունկցիաների կոճակները։

Բացի այս ամենից վճարովի ծառայություններից օգտվող օգտագործողները կարող են խմբագրել մեկնաբանությունը։

LiveJournal մեկնաբանությունների այս թարմացված տարբերակը հասանելի է «lj-ru-beta» LiveJournal-յան համայնքի մասնակիցներին։

Հիշենք, որ LiveJournal-ի նորանշանակ ղեկավար Իլյա Դրոնովի նոյեմբերի 19-ին հայտնել էր, որ SUP-ը պատրաստվում է ամբողջությամբ վերափոխել LiveJournal-ի ինտերֆեյսը 2012-ի ընթացքում։