AM
12 Դեկտեմբեր 2011 - 13:27 AMT

Հայաստանի գազի համակարգին միացված է 623 375 բաժանորդ

2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 623 375 բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը:

Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 10 518-ով, այդ թվում 1835-ը՝ նոյեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է տասնմեկ ամիսների արդյունքներով: