Ամանորի կապակցությամբ Orange-ն առաջարկում է վեց նոր մոդելի նորաոճ հեռախոսներ ու սմարթֆոններ մատչելի գնով` ընդհուպ մինչև 1 դրամ Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում:
Նորացված պորտֆոլիոն ներառում է հատուկ հնարավորություններ ունեցող և որոշակի պահանջներ բավարարող հեռախոսներ և սմարթֆոններ: Առաջարկում ընդգրկված է Windows Phone 7.5 օպերացիոն համակարգով աշխատող նորագույն HTC Radar մոդելը կարելի է ձեռք բերել մինչև 30,000 դրամով:
Sony Ericsson-ի արտադրած է Android օպերացիոն համակարգով առաջին Walkman-ը կարելի է ձեռք բերել ընդհուպ մինչև 1 դրամով։ Իսկ երկու SIM քարտի հնարավորությամբ Nokia C2-03 հեռախոսը նույնպես կարելի է ձեռք բերել 1 դրամով։ Ամանորյա առաջարկներն չեն ավարտվում, և տասն օր անց Orange-ի խանութներում հնարավոր կլինի գնել նաև Alcatel ընկերությունից` Alcatel OT-813 Facebook և Alcatel OT-908 Facebook հեռախոսները: Երկու մոդելներն էլ ինտեգրված են Facebook-ին, ունեն հատուկ “F” կոճակ և նախատեսված են Facebook-ից հեշտությամբ` մեկ կոճակի սեղմումով օգտվելու համար: Հեռախոսներն արժեն 30,000 և 60,000 դրամ, իսկ ամսական բաժանորդագրությամբ կտրվեն մինչև անգամ 1 դրամով: Շուտով Orange-ի խանութներում կլինի նաև Samsung S5360 Galaxy Y սմարթֆոնը, որը Samsung Galaxy ընտանիքի ամենամատչելի սմարթֆոնն է և նախատեսված է հատուկ երիտասարդ օգտագործողների համար: Galaxy Y (young) Orange-ի խանութներում կարժենա 75,000 դրամով։