AM
13 Դեկտեմբեր 2011 - 05:13 AMT

Galaxy Nexus Prime սմարթֆոնը Հայաստան կգա միայն մատակարարի առաջարկի դեպքում

Հոկտեմբերին Google-ի և Samsung-ի ներկայացրած համատեղ արտադրության սմարթֆոնը՝ Galaxy Nexus Prime-ը ողջ աշխարհում սպասված սմարթֆոն էր, քանի որ այն աշխատում է երկար սպասված Android Ice Cream Sandwich-ով, որը Android օպերացիոն համակարգի 4.0 տարբերակն է։Նոյեմբեր ամսին սմարթֆոնի վաճառքը մեկնարկեց ԱՄՆ-ում, Ասիայում և մի շարք եվրոպական երկրներում։

Հայաստանում Nexus շարքի սմարթֆոնների նախկին սերունդները՝ Google Nexus One-ը և Google Nexus S-ը վաճառել է իր սպասարկման սրահներում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։

Թե երբ Հայաստան կգա երկար սպասված Galaxy Nexus Prime-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայության ներկայացուցիչը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այժմ բանակցություններ են գնում Galaxy սմարթֆոնների մատակարարների հետ և լավագույն առաջարկի դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կներկրի Galaxy Nexus-ը Հայաստան։

Նշենք, որ այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման սրահներում վաճառվում է Nexus շարքի Google Nexus S մոդելը 245000 դրամով։

Galaxy Nexus-ի տեխնիկական պարամետրերն են՝ 4.65 դյույմ HD Super AMOLED էկրան, 1.2GHz երկակի պրոցեսոր, 1Գբ ներքին հիշողություն՝ մինչև 16 կամ 32 Գբ ավելացնելու հնարավորությամբ, մարտկոցը 1750 mAh, քաշը՝ 135 գրամ, ետևի ֆոտոխցիկը՝ 5 մեգապիքսել, դիմացինը՝ 1,3 մեգապիքսել տեսազանգերի համար։

Galaxy Nexus-ն հագեցած է նաև դեմքի ճանաչման տեխնոլոգիայով, ինչի միջոցով կարելի է հեռախոսը հանել արգելափակումից, այս ֆունկցիան կոչվում է Face Unlock։

Galaxy Nexus-ը դասվում է Google-ի Nexus հեռախոսների և Samsung-ի Galaxy հեռախոսների շարքին։