Աշխարհի ամենամեծ տեսահոսթինգային պորտալ YouTube-ը գործարկել է նոր YouTube՝ դպրոցականների համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։YouTube Դպրոցականների համար նախագիծը խոստանում է միմիայն ուսուցողական բովանդակության տեսանյութեր՝ նվազեցնելով բոլոր ռիսկերը, որ աշակերտները հանկարծ կտարվեն այլ տեսանյութերով՝ վերջին երաժշտական հոլովակներով և այլն։
Google ընկերությունը, որին պատկանում է YouTube-ը, հույս է հայտնել, որ այս կերպ բոլոր այն դպրոցները, որոնք անհասանելի էին դարձրել տեսապորտալը անցանկալի տեսանյութերի համար, այժմ կսկսեն օգտվել և բաց պահել։
«Մենք բազմիցս լսել են ուսուցիչներից, որ նրանք ցանկանում են օգտագործել YouTube-ը ուսումնական նպատակներով, սակայն մտավախություն են միշտ ունեցել, որ աշակերտները կտարվեն պորտալի այլ բովանդակությամբ»,-ասել է նախագծի ղեկավար Բրայան Թրունգը։
Նոր ծառայությանը միանալով, դպրոցները հասանելի կդարձնեն աշակերտների համար միայն YouTube EDU բովանդակությունը։
Միայն ուսուցիչները հնարավորություն կունենան իրենց անունով և ծածկագրով մուտք գործել և դիտել ցանկացած տեսանյութ։ Բացի դրանից ուսուցիչների համար YouTube-ը էջ է ունենալու, ուր խորհուրդ է տալու ֆիլմեր, որոնք կարելի է ցուցադրել աշակերտներին։






