AM
13 Դեկտեմբեր 2011 - 12:39 AMT

Քուվեյթին հետաքրքրել են ներդրումները Հայաստանի զբոսաշրջության և ոսկերչության ոլորտներում

Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Քուվեյթ, որտեղ հանդիպել է այդ երկրի Արդյունաբերական միության և Առևտրա-արդյունաբերական պալատի անդամների հետ:

«Հայաստանն ունի ներդրումների իրականացման համար կոնկրետ սեգմենտներ, մասնավորապես, զբոսաշրջության, գյուղատնտեսության և ոսկերչության ոլորտներում»,- ասել է Միության նախագահ Հուսեյն ալ-Հարաֆին ԿՈՒՆԱ տեղեկատվական գործակալությանը՝ դեկտեմբերի 12 կայացած հանդիպան շրջանակներում:

Նրա խոսքով, հայկական պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի մասնավոր սեկտորի ներկայացուցիչների այցը եղել է Քուվեյթի ֆինանսների նախարար Մուսթաֆա ալ-Շամալի՝ նախորդ տարվա հոկտեմբերին իրակացրած այցին ի պատասխան: Այցն իրականացվել էր Երևանում հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համատեղ առաջին նիստի շրջանակներում: Ալ-Հարաֆին նաև հաղորդել է, որ Քուվեյթ կատարած իր այցի ընթացքում, հայ պատվիրակությունը հանդիպել է տեղի ներդրողների խմբի հետ և այցելել երկրի մի շարք հաստատություններ և տնտեսական ինստիտուտներ, այդ թվում նաև Քուվեյթի Արդյունաբերական միություն:

Իր հերթին ԱԱՐ գլխավոր տնօրենը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է քուվեյթցի ներդրողների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ: Նրա խոսքով, Հայաստանում ընթացիկ տարում սպասվում է ՀՆԱ 5% աճ՝ նախորդ տարվա 2,6% համեմատ: Նա նաև հավելել է, որ Հայաստանում 2012 թ ուղիղ արտասահմանյան ներդրումների ծավալը կազմել է 690 մլն դրամ: