Google-ը պատրաստվում է թողարկել ձայնային կառավարման համակարգ Android օպերացիոն համակարգի համար՝ ետ չմնալով Apple-ի iPhone 4S-ի Siri-ից։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը, գրելով, որ Android-ների համար ձայնային կառավարման համակարգի ֆունկցիաները նման են լինելու Siri-ին։
Google-ի այս նախագիծը անվանվել է Majel։ Ենթադրվում է, որ այն լույս կտեսնի 2011-ի տարեվերջին կամ 2012-ի տարեսկզբին։ Majel-ի նախնական տարբերակն աշխատելու է միայն Google search ծրագրի համար, սակայն համակարգի վերջնական արդյունքն է լինելու այլ ծրագրերի համար աշխատելու հնարավորությունը։
Այսպիսով Majel-ի գործարկմամբ Siri-ին ձեռք կբերի իր թշնամի-մրցակցին։