AM
21 April 2003 - 18:00 AMT

ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԱՓԱԶԱՆՑ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ԵՐԿՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ռազմավարժությունների անցկացումը Հայաստանում չափազանց օգտակար կլինի երկրի Զինված ուժերի համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, այսօր հայտարարել է լրագրողներին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, հայկական զորքերը «սովորելու բան ունեն Հյուսիսատլանտյան դաշինքից»: «Եթե հայ զինվորի ռազմական ոգուն գումարել ՆԱՏՕ-ի զորքերի կազմակերպվածությունը եւ կառավարման բարձր աստիճանը, ապա մենք կստանանք մի բանակ, որն ուզում ենք ունենալ»,-ասել է նախարարը: Նշենք, որ “Cooperative Best Effort-2003” զորավարժությունները կկայանան ընթացիկ տարվա հունիսին Հայաստանում: