Դեկտեմբերի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,780,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 382.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 382.5 դրամ:
Ընդ որում, դեկտեմբերի 15-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 382.29 դրամ` դեկտեմբերի 14-ի համեմատ նվազելով 0.04 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 495.91 դրամ ` նվազելով 2.85 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեք նվազել է 0.03 կետով` կազմելով 12.00 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






