«ԱրմենՏել»-ը հայտարարում է «Էքսկլյուզիվ լայն» շարքի կորպորատիվ սակագնային փաթեթների բաժանորդների համար «Ինտերնետ-փաթեթներ» և «SMS-փաթեթներ» ծառայությունների գործարկման մասին, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։
Ծառայությունները թույլ են տալիս ուղարկել/ստանալ տվյալների ծավալի և կարճ հաղորդագրություններ՝ որոշակի քանակ ֆիքսված բաժանորդավճարի դիմաց և խնայել ավելի քան 80% ինտերնետ-տրաֆիկի և ավելի քան 50% SMS հաղորդագրությունների գծով:
Ակտիվացնելով «Ինտերնետ-փաթեթ 40» ծառայությունը` հաճախորդը կստանա 40 ՄԲ ծավալ 800 դրամով, «Ինտերնետ-փաթեթ 100»` 100 ՄԲ` 1600 դրամով, «Ինտերնետ-փաթեթ 240»` 240 ՄԲ` 3000 դրամով և «Ինտերնետ-փաթեթ 440»` 440 ՄԲ` 4000 դրամով: «SMS-փաթեթ 40», «SMS-փաթեթ 100», «SMS-փաթեթ 140» և «SMS-փաթեթ 240» ծառայությունների ակտիվացման դեպքում հաճախորդին տրամադրվում է դեպի Հայաստանի բջջային ցանցեր համապատասխան քանակի կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, համապատասխանաբար 600, 1200, 1600 և 2200 դրամով:
«Կորպորատիվ գործընկերների հանդեպ հոգատարությունը միշտ գտնվում է Հայաստանի միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերության ուշադրության կենտրոնում: Ծառայությունների փաթեթները թույլ են տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սակագինը, ելնելով իր պահանջներից», – նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Բաժանորդը կարող է միաժամանակ օգտագործել և՛ «Ինտերնետ-փաթեթները», և՛ «SMS-փաթեթները»: Ծառայությունները կարելի է ակտիվացնել դիմելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ Կորպորատիվ հաճախորդների ծառայություն:
Ծառայությունն ակտիվացնելիս հաճախորդին տրամադրվում է փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածին համապատասխան ՄԲ-եր/SMS-ներ, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում ընտրած փաթեթն ակտիվանում է ավտոմատ կերպով: Չօգտագործված մեգաբայթերի ծավալի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել 0674006 հրահանգը, իսկ չօգտագործված կարճ հաղորդագրությունների քանակի վերաբերյալ` 0674004:
Ակտիվացված ինտերնետ կամ SMS փաթեթն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմել, Կորպորատիվ հաճախորդների ծառայություն կամ զանգահարել Հաճախորդների սպասարկման ծառայություն 0611 հեռախոսահամարով: