Facebook-ն իր պաշտոնական բլոգում հայտնում է, որ Timeline-ը՝ օգտագործողի անձնական էջի նոր ինտերֆեյսը գործարկում է արդեն ողջ աշխարհով՝ բոլոր օգտագործողների համար։ Ակտիվացնելով Timeline-ն՝ օգտագործողն ունի հնարավորություն 7 օր ուսումնասիրել նոր ֆունկցիաները, խմբագրման եղանակները և այլն։ 7օր անց օգտագործողի էջն այցելողները կտեսնեն էջը Timeline տարբերակով։Facebook-ը գործարկել է նաև Timeline-ը բջջային՝ վեբ և Android տարբերակների համար։ Ինչպես գրում է սոցիալական ցանցի պաշտոնական բլոգը, Timeline-ը ավելի տեսանելի է դարձնում կիսածները և հավաքում է կյանքի լավագույն պահերը մի տեղում։

Բջջային Timeline-ում նույնպես երևում են օգտագործողի բոլոր հրապարակումները՝ նկարները, քարտեզը, բաժանորդագրությունները և գրառումները։
Բջջային Timeline-ը հասանելի է m.facebook.com հասցեով սոցիալական ցանց մուտք գործելիս և Facebook-ի Android ծրագրով՝ Android 1.8.1 սկսած ավելի բարձր տարբերակների համար։