AM
16 December 2011 - 07:52 AMT

«ԱրմենՏել»-ն իր Facebook էջում անցկացնում է Ամանորյա լավագույն մաղթանքի մրցույթ

«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը հայտնում է Ամանորյա լավագույն մաղթանքի մրցույթի անցկացման մասին: «Շնորհավոր 2012» մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Beeline բջջային ցանցի բաժանորդ հանդիսացող չափահաս ֆիզիկական անձինք:

Մրցույթին մասնակցելու համար բաժանորդն ուղարկում է իր շնորհավորանքով կամ բարեմաղթանքով SMS-հաղորդագրությունը 2012 համարին: Ուղարկելով գոնե մեկ հաղորդագրություն, բաժանորդը դառնում է մրցույթի մասնակից: Հաճախորդը կարող է ուղարկել անսահմանափակ քանակությամբ տարբեր շնորհավորանքներ և բարեմաղթանքներ:

Մրցույթի պայմանների համաձայն, դեկտեմբերի 16-ից 27-ն ամեն օր ժյուրին ընտրում է լավագույն 5 հաղորդագրություն` նախոդ օրն ուղարկած SMS-ների շարքից: Այդ հաղորդագրություններն ամեն օր տեղադրվում են Facebook սոցիալական ցանցի «Beeline Armenia» էջում։ Օրացուցային օրվա ընթացքում ամենաշատ «Like» հավաքած շնորհավորանքի հեղինակը ստանում է մրցանակ` 4GB ծավալով flash-կուտակիչ:

Ամենօրյա մրցույթների հաղթողները մասնակցում են եզրափակիչ քվեարկությանը, որը կանցկացվի դեկտեմբերի 28-ին: Այդ օրը Facebook ցանցի «Beeline Armenia» էջում տեղադրվում են բոլոր հաղորդագրությունները, որոնք հաղթել են ամենօրյա քվեարկություններում մրցույթի անցկացման ընթացքում: Կհաղթի և կարժանանա գլխավոր մրցանակի` նեթբուքի, այն հեղինակը, ում հաղորդագրությունը դեկտեմբերի 28-ին ժ 11:00-ից մինչև 23:00 ժամանակահատվածում կհավաքի ամենաշատ թվով «Like»-եր:

«Ամենաընտանեկան տոնի` Ամանորի նախաշեմին Հայաստանի միասնական օպերատորն ուրախ է առաջարկել բաժանորդներին օրիգինալ, ջերմ և տոնական բարեմաղթանքներ հորինելու և արժեքավոր նվերներ ստանալու հիանալի հնարավորություն», – նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մեկ SMS-հաղորդագրության արժեքն է 300 դրամ: