ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը տեղեկացնում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, օգտագործելով Opera Mini բրաուզերը, կարող են մասնակցել վիկտորինայի և շահել նորաոճ սմարթֆոն կամ պլանշետային համակարգիչ:
Դեկտեմբերի 15-ից 28-ը, Opera Mini բրաուզերի միջոցով մուտք գործելով viktorina.mts.am կայքը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են մասնակցել տոնական վիկտորինային և շահել արժեքավոր մրցանակներ` BlackBerry և HTC սմարթֆոններ, HTC Flyer պլանշետային համակարգիչներ:
Յուրաքանչյուր օր կտրվի մեկ հարց, որին ճիշտ պատասխանողներից 50-րդը կճանաչվի տվյալ օրվա հաղթող: Իսկ 50-ից պակաս ճիշտ պատասխան ստացվելու դեպքում, հաղթող կճանաչվի վերջին ճիշտ պատասխանող մասնակիցը:
Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ և թեթև դիտում: Այն հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել ամենաբազմազան էջեր և վայելել ինտերնետի անսպառ հնարավորությունները: