AM
16 December 2011 - 11:13 AMT

2012-ից Internet Explorer-ի յուրաքանչյուր տարբերակ թարմանալու է ավտոմատ կերպով

Microsoft ընկերությունը գալիք տարի ավտոմատացնելու է իր Internet Explorer վեբ բրաուզերի թարմացումները։ Բրաուզերը թարմանալու է առանց զգուշացնելու օգտագործողին, որ անհրաժեշտ է ներբեռնել նոր տարբերակը։

Internet Explorer-ի ղեկավար Ռայան Գեվինը նշել է, որ այս պրոցեսը մեկնարկելու է 2012-ի հունվարին և տարին մեկ կամ երկու անգամ է թարմանալու ՝ կախված, թե ինչ ժամկետների ընթացքում է Microsoft-ը նոր տարբերակներ մշակելու։

Նշենք, որ 2008-ից այդպես է աշխատում Internet Explorer-ի մրցակից Google Chrome բրաուզերը։