Դեկտեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.9 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 382.27 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 382.50 դրամ:
Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 382.23 դրամ` դեկտեմբերի 15-ի համեմատ նվազելով 0.06 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 498.16 դրամ` ավելանալով 2.25 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքմ ավելացել է 0.02 կետով` կազմելով 12.02 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






