AM
16 Դեկտեմբեր 2011 - 14:06 AMT

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Դեկտեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 95,807,867 ԱՄՆ դոլար 381.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 98,658,809 ԱՄՆ դոլար 382.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,790,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 382.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 382.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 38.5 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: