AM
16 Դեկտեմբեր 2011 - 14:17 AMT

ՀՀ ԳԱԱ-ում ընտրել են չորս գիտական կազմակերպությունների տնօրեններ

Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում կայացել է ԳԱԱ-ի չորս գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն ընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում: ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը:

Բոլոր տնօրեններն ընտրվել են միաձայն, տեղեկացնում են ԳԱԱ տեղեկատվական կենտրոնից։