AM
19 Դեկտեմբեր 2011 - 07:56 AMT

Վրաստանը կատարել է խոստումը՝ սեղմ ժամկետում վերականգնելով Հայաստանի գազամատակարարումը

Դեկտեմբերի 18-ին ժամը 11:45-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր դեկտեմբերի 16-ին Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Այդ մասին հայտնել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը:

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը հավաստիացրել էր, որ վթարավերականգնողական աշխատանքներ կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում: