Սաուդյան Արաբիայի արքայազն, միլիարդատեր Ալուալիդ բին Թալալն ասել է, որ նա և իր ընկերությունը ներդնում են 300 մլն դոլար Twitter միկրոբլոգային համակարգում։ Այս մասին հաղորդում է AP-ն։Արքայազնը նշել է, որ իր Kingdom Holding կոչվող ընկերությունը հետաքրքրված է ներդրումներ կատարել խոստումնալից և մեծ աճ ապահովող գլոբալ ազդեցություն ունեցող բիզնեսում։
Twitter-ը սոցիալական միկրոբլոգային հարթակ է, որը ստեղծվել է 2006 թվականին։ Այն թույլ է տալիս կատարել կարճ գրառումներ մինչև 140 սիմվոլ, կցել լինքեր և նկարներ։ Twitter-ն ունի մոտ 200 միլիոն գրանցված օգտագործող։