Հայաստանի բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ դեռևս պահպանում են շուկա ցանկացած ապրանքի`այդ թվում նաև անթույլատրելի խառնուրդների պարունակությամբ, դուրսբերման ավանդույթները: Նման կարծիք Երևանում դեկտեմբերի 19-in լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը : «Ծանր ժամականերում, երբ շուկայում տիրում էր «առևտրային սով», տնտեսվարող սուբյեկտների մոտ ձևավորվել են ավանդույթներ` շուկա հանել ապրանքը, իսկ շուկան ինքը այն կիրացնի»,-մանրամասնել է նա` մեկնաբանելով երկրի սննդի շուկայում տիրող իրավիճակը:
Այս համատեքստում ձեռներեցը հավելել է, որ մրցակցային միջավայրի բարելավման համար կարևոր է ոչ միայն հակամենաշնորհային մարմնի աշխատանքը, այլ նաև սպառողներն ինքները պետք է ավելի խստապահանջ լինեն և իրենք որոշեն կոնկրետ ապրանքի ճակատագիրը: «Մասնավորապես, մեր սպառողները առաջնորդվում են միայն ապրանքի գնով, ինչը հանդիսանում է նաև սոցիալական խնդիր: Դա միաժամանակ պատժելի է և պարսավելիի»,-հավելել է նա:
Հայաստանի հակամենաշնորհային օրգանը 2011թ դեկտեմբերի 16 որոշում է կայացրել տուգանել «Աշտարակ կաթ» ընկերությանը 50 մլն դրամի չափով, «Դուստր Մարիաննա» ընկերության տուգանքի չափը կկազմի 20 մլն դրամ և «Անի կաթը»` 5 մլն դրամի չափով` կաթնամթերքի արտադրությունում բուսական յուղերի` մասնավորապես կոկոսի յուղի, կիրառման պատճառով: Համանման դեպքեր են գրանցվել նաև սուրճի շուկայում, որտեղ հայտնաբերվել են հավելումներ ցորենի, կաղինի և գարու տեսքով:






