AM
19 Դեկտեմբեր 2011 - 14:04 AMT

ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները նվազել են

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից դեկտեմբերի 19-ից 25-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 18387.87 (-1167.19), բացթողնման գինը` 19986.81 (-1268.69) դրամ, արծաթի գնման գինը` 341.46 (-24.41), բացթողնման գինը` 371.15 (-26.53), պլատինի գնման գինը` 16457.29 (-732.69), բացթողնման գինը` 17888.36 (-796.4), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 7229.96 (-249.47), բացթողնման գինը` 7858.65 (-271.16) դրամ: