AM
19 Դեկտեմբեր 2011 - 14:36 AMT

2012թ. ֆրանսիական «La Poste»-ը կսկսի սխեմաների վերակազմավորումը «Հայփոստում»

«Հայփոսթ թրասթ մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը դեկտեմբերի 15-ին հանդիպում են ունեցել Ֆրանսիայի փոստային կապի ազգային օպերատոր «La Poste.-ի տնօրեն, «Post Europe»-ի նախագահ Ժան Պոլ Ֆորսեւիլի հետ, ասվում է ընկերության մամոլ հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոստային օպերատորի գործառույթների բարելավման առկա նախահիծը, որը կազմվել է շուրջ մեկ տարի «La Poste»-ի մասնագետների ուսումնասիրության եւ նախագծման արդյունքում: Այս տարվա ընթացքում 14 մասնագետներ եղել են Հայաստանում և իրականացրել են մոնիտորինգ` հասկանալու համար` ինչպես է իրականացնում աշխատանքը Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը և ինչպես կարելի է բարելավել «Հայփոստի» լոգիստիկ սխեմաներն ու սորտավորման գործընթացը:

Արդեն գալիք տարվա սկզբին կսկսվի գործառույթների վերակազմավորման փուլը, որի իրականացումը հնարարորություն կտա ավելի օպերատիվ իրականացնել առաքանիների փոխանցումը և բարձրացնել ծառայությունների որակը:

2012թ. նոր լոգիստիկ սխեմաների եւ սորտավորման գործընթացի կառավարումը «Հայփոստը» կիրականացնի «La Poste»-ի մենեջերների ղեկավարմամբ:

Հիշեցնենք, որ 2010 թ. մայիսի 6-ին Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ»-ը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ը կնքել են համալիր համագործակցության պայմանագիր, որի հիմնական ուղղվածությունն է «Հայփոստ»-ի գործառույթների և ծառայությունների բարելավումը: