AM
20 December 2011 - 09:34 AMT

2011-ին Opera Mini-ի օգտագործողների քանակը ողջ աշխարհում աճել է 80%-ով

Opera Software ընկերությունը հրապարակել է Opera Mini բջջային և պլանշետային վեբ բրաուզերի օգտագործողների ամենաշատ այցելած կայքերի տասնյակը 2011-ին։ Այս մասին տեղեկացնում է ընկերության մամլո ծառայությունը։

Ըստ Opera Mini-ի վիճակագրության, 2011-ին բջջային լսարանում մեծ ճանաչում են ունեցել այնպիսի հարթակները, ինչպիսիք են Wikipedia-ն և Blogger-ը։ Իսկ 2010-ի հետ համեմատած ամենաշատ այցելվող կայերքի տասնյակից 2011-ին անհետացել են բջջային ծրագրերի օնլայն խանութները։

2011-ի նոյեմբեր ամսին Opera Mini-ի օգտագործողներն ամենաշատը այցելել են Google.com, ապա Facebook սոցիալական ցանց։ Facebook-ին հաջորդում է Youtube-ը, որը 2010-ի նոյեմբերին 4-րդ հորիզոնականում էր։ 2011-ին 4-րդ հորիզոնականում է Vkontakte սոցիալական ցանցը, որին հաջորդում է Odnoklassniki-ն։ Սոցիալական ցանցերի այս մրցակցությանը չի դիմացել Yandex-ը և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ 7-րդում Wikipedia օնլայն հանրագիտարանն է։ 8-րդում հենց Opera Software ընկերության կայքի վեբ տարբերակը։ 9-րդում Yahoon-ն, իսկ 10-րդ տեղում է միկրոբլոգային հարթակ Twitter-ը։

Opera Mini օգտագործողների քանակը 2011-ի նոյեմների դրությամբ կազմում է 144,6 մլն օգտագործող ամբողջ աշխարհում։ Այս ցուցանիշը աճել է 80%-ով համեմատած 2010-ի նոյեմբերի հետ։

Օգտագործողների վեբ էջերի դիտումները 2010-ի համեմատ գրեթե կրկնապատկվել են՝ աճելով 98%:

Opera Mini-ի աշխարհագրական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2011-ին ԱՊՀ երկրները 4-րդ տեղում են օգտագործողների քանակով, իսկ առաջին տեղում Լատինական Ամերիկան է։

Բջջային սարքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Opera Mini այցելում են հիմնականում Nokia հեռախոսներից, որին հաջորդում է Samsung-ը։