AM
20 December 2011 - 13:39 AMT

Լույս է տեսել Lingvo բառարան Android-ների համար

ABBYY ընկերությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար նախագծված էլեկտրոնային բառարանը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։

Android ծրագրի անունն է ABBYY Lingvo Dictionaries։ Այն կարելի է ներբեռնել Android Market-ից 2,99 դոլարով։ Այն ներբեռնելով՝ յուրքանչյուր օգտագործող ստանում է բառարանների հիմնարար հավաքածու։ Դրա մեջ մտնում է 27 լեզուների 58 բառարան։ Իսկ հավելյալ առաջարկվում է ներբեռնել ավելի քան 200 բառարան։

Բառարանը ներբեռնելուց և բջջայինում տեղադրելուց հետո, այն աշխատացնելու համար ինտերնետի կարիք չի պահանջվում։

ABBYY Lingvo Dictionaries-ի ծավալն է 4,4 Մբ։ Այն աշխատում է Android 2.2 և ավելի բարձր տարբերակներում։

ABBYY ընկերությունը գործում է 1989-ից։ Էլեկտրոնային բառարանների թողարկումը համարվում է ընկերության հիմնական գործունեությունը։ Բացի Android բառարանից, Lingvo բառարանները թողարկվում են նաև iOS, Symbian և Windows Mobile օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար։