AM
21 Դեկտեմբեր 2011 - 05:09 AMT

Google-ը նախագծում է 3D իրականություն ցուցադրող աչքերի լինզաներ

Google-ը նախագծում է աչքի լինզաներ, որոնք ցույց են տալիս իրականությունը ճիշտ այնպես, ինչպես «Տերմինատոր» ֆիլմում տեսնում էր իրականությունը տերմինատոր-ռոբոտ Առնոլդ Շվարցենեգերը։ Լինզաների վրա տեղադրված տեխնոլոգիան տեսանելի ինֆորմացիան ուղարկելու է Google-ի ամպային սերվերներ՝ տրամադրելու համար մանրամասներ օգտագործողի շրջապատի մասին։ Վիզուալ տեղեկատվությունը հայտնվելու է մարդու աչքերի դիմաց՝ նման լինելով 3D համակարգչային իրականությանը։ Այս լինզաները հայտնի են որպես էլեկտրոնային կրելի էկրաններ (HUDs։heads up displays)։ Դրանք գտնվում են նախնական մշակման փուլում։ Ինչպես գրում է 9to5google.com-ը, լինզաները նման են սովորական լինզաների՝ սակայն դրանք կառվարվում են ձեռքի վրա տեղադրվող մի քանի կոճակների միջոցով։

Նշենք, որ այս տեղեկությունը հավանաբար կապ ունի երեկ մամուլում տարածված այն լուրի հետ, որ Apple-ը և Google-ը պատրաստվում են ստեղծել կրելի տեխնոլոգիաներ։ Մասնավորապես ասվում էր, որ Apple-ը պատրաստվում է Siri ձայնային կառավարման համակարգը ներմուծել iPod nano-ների մեջ։ Վերջիններս էլ մարդկ կրելու են թևին՝ ժամացույցի պես։ Այս լուրերը նաև ասում են, որ այն տեխնոլոգիան, որը նախագծելու է Google-ը, ունենալու է ներկառուցված GPS կամ Wi-Fi։ Google ներկայացուցիչները, սակայն, հրաժարվում են մեկնաբանություններ անել ոչ պաշտոնական լուրերի մասին։