Նավթի համաշխարհային սակագներն աճում են անցյալ շաբաթ ԱՄՆ-ում «սև ոսկու» պաշարների ծավալների փոփոխման վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) դրական տվյալների ֆոնին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Այսպես, ամերիկյան թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսի արժեքը հասել է 97,8 դոլարի մեկ բարրելի դիմաց, իսկ հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսի արժեքը` 107 դոլարի մեկ բարրելի դիմաց:
«Տնտեսական տվյալները մատնանշում են համաշխարհային տնտեսության հեռանկարների բարելավումը և արդյունքում նավթի սակագների ամրապնդման են հանգեցնում»,- գտնում է CMC Markets Asia Pacific Pty. շուկայական մարտավար Մայքլ Մակքարթին:
API հաղորդել է, որ ԱՄՆ-ում նավթի պաշարներն անցյալ շաբաթվա ընթացքում կրճատվել են 4,57 միլիոն բարրելով` հասնելով վերջին երկու տարվա ընթացքում ամենացածր մակարդակին: Այժմ առքուվաճառքի մասնակիցներն ակնկալում են, որ ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը կհաղորդի մեկ շաբաթվա ընթացքում երկրում նավթի պաշարների նվազման մասին 2 միլիոն բարրելով:






