AM
22 Դեկտեմբեր 2011 - 07:43 AMT

Հայաստանի վարչապետը շնորհավորել է էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 22-ին` ՀՀ կառավարության նիստի բացումից առաջ, շնորհավորել է էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ: «Կառավարության անունից ուզում եմ շնորհավորել էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ, նրանց մաղթել արգասաբեր աշխատանք, ջերմություն ընտանիքներում, ինչպես նրանք են ապահովում Հայաստանի բոլոր ընտանիքների ջերմությունը»,- ասել է նա: Այս կապակցությամբ վարչապետն ասել է, որ այս տարի էներգետիկայի ոլորտում ցուցանիշները բավական բարձր են, քանի որ արդյունավետության մակարդակի բարձրացում է գրանցվել: «Արդյունքում մեզ հաջողվել է այդ ոլորտում սակագները անփոփոխ պահել, և ես գտնում եմ, որ էներգետիկները կարող են հպարտանալ 2011 թվականի արդյունքներով»,- ընդգծել է նա: