Այսօրվանից մինչև հունվարի 10-ը Orange Խոսենք ծառայության բաժանորդները, ամեն անգամ լիցքավորելով հաշիվը 500 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու ամանորյա շքեղ նվեր` iPhone 4:
iPhone 4 կստանա յուրաքանչյուր 25 000-րդ լիցքավորողը: Ավելին, նվեր ստացողներից նա, ում կատարած լիցքավարումների ընդհանուր գումարը կլինի ամենամեծը, կստանա ամանորյա լավագույն նվերը` Peugeot 206 Sedan ավտոմեքենա:
Բոլոր հաղթող բաժանորդները հունվարի 13-ին կհրավիրվեն Շանթ հեռուստաընկերություն` մասնակցելու ամանորյա միջոցառման, որտեղ էլ կգտնեն իրենց նվեր iPhone 4-ը, իսկ նրանցից ամենահաջողակը` նաև ավտոմեքենան: