AM
22 Դեկտեմբեր 2011 - 12:54 AMT

Կոնվերս բանկը զգուշացնում է. ոմանք բանկի բարեգործական ակցիայի քողարկմամբ գումարներ են կորզում

Կոնվերս բանկը տեղեկացնում է, որ որոշ անպատասխանատու քաղաքացիներ շահարկելով բանկի կողմից իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիան` գումարներ են կորզում ազնիվ քաղաքացիներից, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Կոնվերս բանկը պաշտոնապես հայտարարում է, որ այդ խաբեբաները որևէ առնչություն չունեն բանկի հետ` ավելին նրանք պախարակում են բանկի բարի անունն ու համբավ: Բանկը բարեգործական ակցիա է իրականացնում բացառապես բանկի տարածքում:

Սիրելի քաղաքացիներ, Կոնվերս բանկը զգուշացնում է չտրվել խաբեբաների սադրանքներին և զերծ մնալ խաբեբաների դրամահավաքության մասնակիցը դառնալուց: