Վերածննդի դարաշրջանի մեծ գեղանկարիչ Միքելանջելոյի ձեռագրերն ու ճեպանկարները այսուհետ կարելի է դիտել iPad-ով։ National Geographic-ը Վատիկանի գրադարանի և իտալական մարքեթինգային ընկերություն Froggy-ի հետ համատեղ թողարկել են iPad ծրագիր։
Vatican Latin Codex 3211 կոչվող ծրագրում ներառված են 111 ձեռագրեր թվագրված 1534-ից 1563-ը։ Ծրագիրը պարունակում է նաև նրա գրած նամակները, էսսեները, պոեմները և ճեպանկարները։ Այս մասին հայտնում է ANSA-ն։ Բացի այս ամենից ծրագիրը պարունակում է Վատիկանի գրադարանի պատմության մասին ֆիլմ։
Միքելանջելոն արվեստի պատմություն է մտել որպես քանդակագործ և որմնանկարիչ։ Նա նաև հայտնի է իր բանաստեղծություններով, որոնք բավականին ճանաչված էին իր կենդանության օրոք։ Նրա բանաստեղծություններից 300-ը մինչ օրս պահպանվել են։
Ծրագիրը կարելի է բեռնել iTunes-ից։ Այն արժե 4 եվրո։