AM
26 December 2011 - 11:12 AMT

ԱՄՆ-ում այսուհետ ինտերնետային դրամախաղերը իրավականորեն թույլատրելի կլինեն

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղմացրել է վերաբերմունքը ինտերնետային դրամախաղերի նկատմամբ: Ինչպես նշվում է նախարարության կայքում հրապարակված իրավական որոշման մեջ, եթե խաղադրույքը սպորտային խաղերի համար է, ապա արգելք չի դրվում:

Նախկինում ԱՄՆ իշխանությունները ավելի խիստ էին գործում: Իսկ այժմ ինտերնետային դրամախաղերի հարցը կլուծվի յուրաքանչյուր նահանգի մակարդակով: Ինչպես գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը, նահանգները կարող են թույլատրել մասնավորապես օնլայն պոկերի գոյությունը: Սակայն այս առավելությունից կարող են օգտվել այն խաղացողները, որոնք գտնվում են կոնկրետ նահանգում:

Մինչ օրս ամերիկյան ֆինանսական ինստիտուտներին և ծառայություններին արգելվում էր սպասարկել հաշիվների հետ կապ ունեցող ինտերնետային դրամախաղերը: Աշխարհի խոշոր օնլայն պոկերների կայքեր 2011-ի ապրիլին արգելափակվեցին: