LG ընկերությունը հայտնել է 55 դյույմ անկյունագծով OLED հեռուստացույցի թողարկման մասին, որի հակադրության հարաբերակցությունն է 100,000:1-ի: Հեռուստացույցն ուն 5 մմ հաստություն և լայն գունային գամմա:
«Չնայած OLED տեխնոլոգիայով հեռուստացույցները մեր ապագան են համարվում, սակայն դրանք նախատեսվել են միշտ փոքր էկրանների համար և բարձր գին են ունեցել: Մեր 55 դյույմ անկյունագծով OLED հեռուստացույցը կփոխի այս «կարծրատիպերը» և կդառնա մասսայական»,-ասել է LG ներկայացուցիչ Սանգ Բեոմ Հանը:
Ինչպես գրում է Mashable-ը, նմանատիպ անկյունագծով և տեխնոլոգիայով հեռուստացույցների մասին մենք կլսենք CES 2012-ի՝ աշխարհում էլեկտրատեխնիկայի ոլորտում ամենասպասված ցուցահանդեսի ժամանակ, որը գալիք տարի կկայանա Լաս Վեգասում: