AM
27 Դեկտեմբեր 2011 - 07:46 AMT

Ամանորյա նոր iOS ծրագրով կարելի է iTunes-ից ներբեռնել անվճար թվային բովանդակություն

Apple-ը թողարկել է «Սուրբ Ծննդյան 12 օր» ծրագիրը, որն առաջարկում է անվճար երգեր, տեսահոլովակներ, գրքեր և ծրագրեր Կանադայի և Եվրոպայի քաղաքացիներին: Այս մասին հաղորդում է Apple Insider-ը:

Ծրագիրը տոների սկիզբն է ազդարարում: Արդեն չորրորդ տարին է, ինչ Apple-ը թողարկում է «Սուրբ Ծննդյան 12 օր» ծրագիրը: Այն կարելի է ներբեռնել iTunes-ից:

Ծրագիրը գործում է դեկտեմբերի 26-ից հունվարի 6-ը և ամեն օր iOS օգտագործողներին ուրախացնում նոր անվճար թվային բովանդակությամբ:

Apple-ը հայտնել է նաև, որ ծրագրից կարող են օգտվել նաև այն iTunes օգտագործողները, ովքեր չունեն iOS սարք: Նրանք կարող են բաժանորդագրվել ամենօրյա նամակների և ներբեռնել բովանդակությունն իրենց համակարգիչ: