AM
29 December 2011 - 05:14 AMT

2011-ին Օրանժը վաճառել է ավելի քան 20 000 հեռախոս

Օրանժ Արմենիա ընկերությունը 2011-ին վաճառել է ավելի քան 20 000 հեռախոս։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը։

Նրա տեղեկացմամբ վաճառված 20 000 հեռախոսների 15%-ը սմարթֆոններ են։ Բացի դրանից հեռախոսների մեծ մասը վաճառվել է հոկտեմբեր ամսից հետո, երբ ընկերությունը շուկայում ներկայացրեց նոր առաջարկ՝ մեկ կամ երկու տարի բաժանորդագրություններով հեռախոսների ձեռքբերում մատչելի գներով։

Օրանժ Արմենիա ընկերությունը 2011-ի նոյեմբերի տվյալներով ունի 600 000 բաժանորդ, որոնցից ավելի քան 70 000-ը ինտերնետ բաժանորդներն են։

Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով, 2012-ի առաջին եռամսյակում կհրապարակվեն ընկերության թե՛ ֆինանսական հաշվետվությունը, թե՛ նոր վիճակագրական տվյալներ։