LG ընկերությունը թողարկել է Prada 3.0 սմարթֆոնը։ Այս մասին գրում է TechСrunch-ը։ Սմարթֆոնն ունի 4,3 դյույմ անկյունագծով WVGA NOVA էկրան, երկակի 1 GHz պրոցեսոր, 8 մեգապիքսել ֆոտոխցիկ։
Ըստ TechСrunch տեխնոբլոգի, այս սմարթֆոնն իր արտաքին տեսքով նման է Nokia ընկերության արտադրած վերջին Lumia 800 սմարթֆոնին։
Prada 3.0 սմարթֆոնը LG ընկերության առաջին սարքավորումն է լինելու, որն աշխատելու է Android բջջային օպերացիոն համակարգի վերջին թարմացումով՝ Ice Cream Sandwich-ով։
Սմարթֆոնը շուկա դուրս կգա սկզբում Եվրոպայում, ապա նաև ասիական երկրներում։