Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը մաղթել է հայ ձեռներեցներին, որ նրանք առավել կազմակերպված լինեն, աշխատեն օրինականության պայմաններում, հեռու մնալով ստվերից:
«Ամենագլխավորը հավատալն է, որ մրցակցությունը գլխավոր մեխանիզմն է, որը դարձնում է քեզ ուժեղ, հաջողակ ու հաղթող»,-ասել է գործարարը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:






