Ըստ Հայրենական արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանի, հայ արտադրողների համար «Հայաստանը եղել և մնում է արդյունաբերական երկիր» կարգախոսը պետք է առաջնային լինի 2012թ. գործարարների համար: «Միության ու կառավարության ջանքերն ուղղված են նրան, որ տեղական արտադրողը իրեն պաշտպանված զգա»,-ասել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:
2011թ. նվաճումների թվում, մասնագետներն առանձնացրել են արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մշակումը: Իսկ բացթողումների թվում նա նշեց ՀՀՊ/հարկեր հարաբերակցության անբավարար մակարդակը: Նա հավելեց, որ այդ խնդիրը պետք է առաջնային լինի Հայաստանի իշխանությունների համար՝ ապահովելու համար 18-19 տոկոսանոց ցուցանիշ, ներկայիս 17,4 տոկոսի փոխարեն:






