AM
4 Հունվար 2012 - 13:12 AMT

Սուրբ ծննդյան մեկ շաբաթում ներբեռնվել է ավելի քան 1 միլիարդ բջջային ծրագիր

Ընդամենը մեկ շաբաթում ավելի քան 1 միլիարդ բջջային ծրագրեր են ներբեռնվել: Այս մասին հաղորդում է BBC-ին՝ հղելով վիճակագրական-վերլուծական Flurry ծառայությանը:

Ըստ Flurry-ի տվյալների 1.2 միլիարդ ծրագիր ներբեռնվել է դեկտեմբերի վերջին շաբաթում: Այս փաստը Flurry-ին պայմանավորում է Սուրբ Ծննդյան օրերին ավելի քան 6 միլիոն բջջային սարքերի վաճառքով:

1.2 միլիարդ ներբեռնումների ուղիղ կեսը գրանցվել է ԱՄՆ-ից (509 միլիոն), ապա հաջորդում են Չինաստանը (99 միլիոն), Անգլիան (81 միլիոն ներբեռնում), Կանադան (41 միլիոն), Գերմանիան (40 միլիոն), ապա Ֆրանսիան (40 միլիոն):

Flurry վիճակագրական ծառայության կարծիքով նման ներբեռնումների քանակը շուտով սովորական կդառնա: Հիշենք, որ ըստ վիճակագրական ծառայությունների տվյալների Սուրբ Ծննդյան օրին ակտիվացել է մոտ 7 միլիոն Android և iOS սարքավորում: Apple-ը չի հայտնել, թե որքան iPhone է ակտիվացել, սակայն Google-ը նշել է, որ ավելի քան 3.7 միլիոն Android սարքավորում է ակտիվացվել Սուրբ Ծննդյան երկու օրում: