AM
7 January 2012 - 10:36 AMT

HTC-ն 2011-ի 4-րդ եռամսյակում գրանցել է սմարթֆոնների վաճառքի անկում

Թայվանական սմարթֆոն արտադրող HTC ընկերությունը հայտնել է, որ 2011-ի 4-րդ եռամսյակում գրանցել է եկամտի 25% անկում։ Սա իր շուկայում մրցակցության հետևանքն է։ Այս մասին հայտնում է BBC-ին։

Մաքուր շահույթը նվազել է՝ կազմելով 11 միլիարդ թայվանական դոլար (364 միլիոն ԱՄՆ դոլար) երեք ամսում։ Այս ցուցանիշը 2010-ի 4-րդ եռամսյակում կազմում էր 14,8 միլիարդ թայվանական դոլար։

Վաճառքը դեկտեմբերին ընկել է 20,3%-ով։

Հիշենք, որ հոկտեմբերին արդեն ընկերությունը հայտնել էր, որ 4-րդ եռամսյակում սպասում է ցածր եկամտի արդյունքներ։ Սակայն վերջին արդյունքները ցույց են տալիս, որ HTC-ի 2011-ի ողջ մաքուր շահույթը աճել է 57%-ով՝ կազմելով 62 միլիարդ թայվանական դոլար։

HTC-ն աշխարհում սմարթֆոն արտադրողներից 4-րդ է՝ զիջելով դիրքերը Samsung-ին, Apple-ին և Nokia-ին։