AM
10 Հունվար 2012 - 10:25 AMT

2011թ նոյեմբերին Հայաստանում բենզինի գինը գրեթե չի փոխվել

Չնայած 2011թ. նոյեմբերի երկրորդ կեսին գրանցված բենզինի և դիզելային վառելիքի գնաճին, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի`համապատասխանաբար 1.1% և 0.5% գնանկում:

Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2011թ. նոյեմբերին 2010թ. նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 18.9% և 24.4%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ`16.2% և 21.7%-ով:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տիպի բենզին կարելի է ձեռք բերել 500, «Պրեմիում»`470, «Ռեգուլկար»` 450 դրամով: