«ԱրմենՏել» ընկերության Beeline բջջային ցանցի բաժանորդները 2011թ-ի դեկտեմբերի 31-ին և 2012թ-ի հունվարի 1-ին իրականացրել են 5.1 միլիոն զանգ` 1 րոպե 19 վայրկյան միջին տևողությամբ: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։
Դե իսկ Ֆիքսված ցանցի բաժանորդները կատարել են շուրջ 4 միլիոն զանգ` 1 րոպե 54 վայրկյան միջին տևողությամբ: Նշված ժամանակահատվածում Beeline բջջային ցանցի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 800 հազար SMS հաղորդագրություն: Ընկերության տվյալների փոխանցման կապուղիներով վերը նշված ժամանակահատվածում ստացվել/փոխանցվել է ավելի քան 217 ՏԲ ծավալով տվյալ:






