AM
14 January 2012 - 08:05 AMT

«Ռոստելեկոմը» հետաքրքրվում է GNC-Alfa-ով, պնդում է «Վեդոմոստին»

Հունվարի 16-ին կայանալիք տնօրենների խորհրդի նիստում «Ռոստելեկոմը» կդիտարկի միջազգային զարգացման ռազմավարությունը: Ինչպես հայտնում է «Վեդոմոստի» թերթը, այդ ուղղությամբ առաջին քայլերից մեկը կլինի Հայաստանում GNC-Alfa օպերատորի ձեռք բերումը, որը տիրապետում է երկրի օպտիակամալուխային ցանցին և տրամադրում է լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ:

Հոդվածում նշվում է, որ «Ռոստելեկոմին» հարկավոր են օպերատորներ, որոնք կարող են տարանցիկ տրաֆիկի հասանելիություն ապահովել Մերձավոր Արևելքից ու Ասիայից դեպի Եվրոպա, ինչպես նաև ավելացնել ներկայությունը ԱՊՀ լայնաշերտ ինտերնետի շուկայում: