AM
16 Հունվար 2012 - 07:09 AMT

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի Վիեննայում կայանալիք «Euromoney» համաժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը և ֆինասական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, մեկնել է Վիեննա, որտեղ հունվարի 16-17-ը մասնակցելու է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Euromoney»» համաժողովին:

Ինչպես հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում նախատեսված են Արթուր Ջավադյանի հանդիպումները եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի նախագահների, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Այցի շրջանակներում ծրագրվում են Արթուր Ջավադյանի հանդիպումներ Եվրոպայի կենտրոնական բանկերի մի շարք նախագահների, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ: