AM
16 January 2012 - 07:34 AMT

LiveJournal –ի օգտագործողները ենթարկվել են ֆիշինգ-հարձակման

LiveJournal բլոգային հարթակը հունվարի 15-ին ենթարկվել է ֆիշինգ հարձակման։ Հաքերները փորձել են հափշտակել օգտագործողների գաղտնաբառերը։ Այս մասին հայտնել է LiveJournal –ի ղեկավար Իլյա Դրոնովը, գրում է Lenta.ru-ն։Երբ օգտագործողները փորձել են դիտել իրենց ընկերների թարմացումները՝ սեղմելով «ընկերների ժապավեն» հղումը, որոշ օգտագործողների մոտ հայտնվել է մուտք գործելու հրաման։ Այդպես օգտագործողները, լրացնելով իրենց գաղտնաբառերը, փոխանցել են դրանք հաքերներին։

Ըստ Իլյա Դրոնովի, այս պահին ֆիշինգ հարձակումների խնդիրը հարթակում տեղայնացված է։ Տուժած օգտագործողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը և դիմել LiveJournal –ի ադմինիստրացիային։

LiveJournal-ին ուղղված նման ֆիշինգ-հարձակում վերջին անգամ գրանցվել էր 2011-ի նոյեմբերին։