Տեխնոլոգիաների բնագավառում աշխարհի ամենասպասված իրադարաձությանը՝ CES 2012 Սպառողների Էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսին հունվարի 10-13-ը Լաս Վեգասում այցելել է ավելի քան 153 000 մարդ։ Սա երբևէ ամենաշատ այցելու ունեցող CES-ն է 44 տարվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Venturebeat.com-ը։
Ցուցահանդեսին եղել է 3100 տաղավար, ավելի քան 34 000 միջազգային մասնակից և ցուցադրվել է 20 000 նոր արտադրանք։ CES 2012-ին իրենց նորույթներն են ներկայացրել այնպիսի ճանաչված ընկերություններ, ինչպիսիք են Ford-ը, BMW-ն, Samsung-ը, Sony-ն, Lenovon-ն, Nokia-ն և այլք։
Ցուցահանդեսի ժամանակ ուշադրության կենտրոնում էին տեխնոլոգիական մի քանի միտումներ՝ ուլտրաբուքերը, OLED հեռուստացույցները, Android 4.0-ով աշխատող պլանշետները, 3D տպիչները, ապագայի սմարթֆոնները։ Ցուցահանդեսի այցելուների շարքում էին նաև մի շարք հայտնի մարդիկ Շոու բիզնեսից՝ Ջասթին Թիմբերլեյքը (որն իր վրա է վերցրել MySpace սոցիալական ցանցի առաջխաղացումը), 50 Cent-ը, Ուիլ Սմիթը և այլոք։
CES 2013-ը կանցկացվի հունվարի 8-11-ը կրկին Լաս Վեգասում։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն արդեն սկսել են ընկերությունների գրանցումները։






