AM
16 January 2012 - 12:37 AMT

Ճապոնացիները թողարկել են գունավոր Android սմարթֆոններ

Ճապոնիայի բջջային հեռախոսների շուկայում առաջատար KDDI au ընկերությունը ներկայացրել է Android 2.3 օպերացիոն համակարգով աշխատող 5 նոր սմարթֆոն, որոնք ունեն հետաքրքիր արտաքին դիզայն։ INFOBAR C01 կոչվող սմարթֆոնների շարքը արտաքնապես նման է գունավոր կոնֆետների։ Այս մասին հաղորդում է TechCrunch-ը։

Սմարթֆոնների պարամետրերը հետևյալն են՝ 3.2 դյույմ անկյունագծով էկրան, 8 Մպ ֆոտոխցիկ, էլեկտրոնային դրամապանակի ֆունկցիա, թվային հեռուստատեսային կարգավորիչ, USB, Wi-Fi, Bluetooth 3.0, կշռում է 106 գրամ։

Այս սմարթֆոնները շուկա կհանվեն փետրվարին։