AM
18 Հունվար 2012 - 05:15 AMT

Հայտարարվել են տեխնոլոգիաների ոլորտում ամենահարուստ երիտասարդները

Mashable տեխնոբլոգը կատարել է ուսումնասիրություն և հրապարակել տեխնոլոգիաների ոլորտում մինչև 30 տարեկան 9 միլիոնատերերի անունները:

27-ամյա Մարկ Ցուկերբերգը 2004-ին հիմնեց Facbook-ը և այժմ ունի 17,5 միլիարդ դոլար կարողություն։ Նա մինչև 30 տարեկան միլիոնատերերի ցուցակում առաջատարն է։

Տեխնոլոգիաների ոլորտում մյուս երիտասարդ հաջողակ-միլիոնատերն է Groupon ընկերության հիմնադիր Էնդրյու Մասոնը 1,3 միլիարդ դոլար կարողությամբ։ Նա հիմնել է Groupon-ը 2008-ին։

Firefox-ի հիմնադիր Բլեյք Ռոսը նույնպես միլիոնատեր հաջողակների ցուցակում է՝ 150 միլիոն կարողությամբ։ Radium One ընկերության հիմնադիր Գարբակշ Շանալն ունի 100 միլիոն դոլար կարողություն, նրան իր հարստությամբ զիջում է հայտնի Foursquare գեոլոկացիոն սոցիալական ցանցի ստեղծող Նավին Սելվադուրային 80 միլիոն դոլար կարողությամբ։

ՏՏ ոլորտում երիտասարդ միլիոնատերերի շարքում են նաև deviantART ընկերության հիմնադիր Անջելո Սոթիրան 75 միլիոն դոլարով։ Միլիոնատեր հաջողակներից են նաև LivingSocial ընկերության համահիմնադիրներ Թիմ Օշաուգնեսին և Էդդի Ֆրեդերիկը` յուրաքանչյուրը 45 միլիոն դոլար կարողությամբ։

Mashable-ի կազմած ցուցակի վերջին տեղում է WordPress-ի ստեղծող Մեթյու Մալենուեգը 40 միլիոն դոլար կարողությամբ։

Պետք է նշել, որ այս միլիոնատեր երիտասարդներից ընդամենը հինգն ունեն բարձրագույն կրթություն: