Սուքիասյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները «Հայկական ժամանակ»-ին հաստատել են, որ Խաչատուր Սուքիասյանը մտադիր է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել Երևանի թիվ 10 ընտրատարածքում:
Այն դիտարկմանը, թե իշխանական շրջանակներն արդեն լուրեր են տարածում, թե Սուքիասյանի թեկնածությունը հնարավոր է չգրանցվի վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ, «ՀԺ»-ի զրուցակիցն ասել է. «Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում, ինչպես նախկինում, հիմա էլ նա հաճախ է գործուղումների մեկնում, բայց դա որևէ իրավական խոչընդոտ չի առաջացնի նրա թեկնածության գրացման համար»:
Ինչպես հայտնի է, իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է այս ընտրատարածքում առաջադրել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը: Ենթադրվում է, որ Հայ ազգային կոնգրեսը այս ընտրատարածքում կպաշտպանի Սուքիասյանի թեկնածությունը:






